ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Շունն ու կատուն (Մերօրյա շարունակություն)

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Շունն ու կատուն (Մերօրյա շարունակություն)
25.04.2013 | 12:23

Ժամանակով կատուն ճոն էր...

1886թ.
...Անցավ մի դար, դարակեսը,
Շունն հսկում էր խոտի դեզը,
Չէր ուտում մի ցողուն, հատիկ,
Ուրիշի չէր թողնում մոտիկ,
Անգամ դրկից իշուկը ծեր,
Հսկա դեզից չուներ մի ծեղ:
Խրատում էր իր ձագերին՝
Լինել, մնալ ճշտի գերին,
Որ պատիվը շանն են գցել,
Շունը դունչը վեր է ցցել:
-Ապրեք արդար, հավատարիմ,
Որ աշխարհում տիրի բարին,-
Խրատում էր փոքրին, մեծին,
Անգամ բիձա նոխազ էծին:
Էսպես կանցներ էլի մի դար,
Եթե հանկարծ...Փիսոն չգար:
Մի առավոտ՝ լուսը-ծեգին,
Շքախմբո՜վ, փետը ձեռքին,
Իջավ Փիսոն իր «Հոնդայից»
(Մա՜զ էլ չկար նախկին ահից),
Նայեց, տեսավ քեռի Քուչին
Պպզել է քուչի միջին:
-Միա՜յն սա էր պակաս իմ դեմ,
Մոտիկ բերեք, մաշկը քերթեմ:
Քո ցեղը չէ՞ր, որ շանտաժով,
Հաչում էիք արժո՜ղ-չարժո՜ղ:
Ո՞նց ես հիմա կաշիդ հանեմ
Ու ինձ համար «լայկա» կարեմ:
-Հա՛մմ,- մռլտաց քեռի Քուչին,-
Մի տես հալա քոռուփուչին,
Օր-ցերեկով ճիշտը ստում,
Դեռ իմ գլխին ա՞ հերսոտում:
Չէ՛, էս գործը փակվող բան չի,
Այտա, գնա սուդյին կանչի:
-Խելք հավաքի՜, քեռի Քուչի,
Քու տեսածն էլ էն կատուն չի՜,
Բա չես լսե՞լ, այ տնաշեն,
Փիսոն է հենց մեր նոր սուդյեն,
Որ մեր կատվին առքով, պատվով,
Սուդյի գործն են տվել փառքով:
Որպես աշխարհ տեսած կատու,
Նա է հիմա գործը դատում:
Գործն էլ սուտի մի քաղհայց է,
Եղած-չեղած՝ մորթու հարց է,
Որ դեռ անցած դարակեսին,
Նվիրվել էր կատվի փեսին:
-Բա նվերը հետ են ուզո՞ւմ,
Անաղուհաց ա՛յ քրդի շուն,
Էսենց կրակ կըլի՞, ախպեր,
Դե՝ իրեղեն ապացույց բեր:
-Ես էլ… էդ եմ ասում, էլի՜,
Ապացույցը ո՞վ տի բերի:
-Վա՛հ, էս շունը թամամ շաշ ա՛,
Դատարան ա՞, թե՞ թամաշա,
Առանց վկա՜, առանց ցուցմո՜ւնք...
Դու հայցվոր ե՞ս, թե՞ հրոզմունք:
Նախ՝ դու մորթին գտիր ու բեր,
Հայտնաբերենք մատնահետքեր,
Հետո ակտը կցենք գործին,
Եզրակացնենք, որ էդ մորթին,
Էսպես-էսպես պայմաններում,
Շունը կատվին է նվիրում:
Քուչին էստեղ քիչ տատանվեց
Ու խեղճացած վրա բերեց,
-Ախր, սուդյեն ապրած կենա,
Իմ խնդրանքն էլ դե հենց էն ա,
Որ նվեր չի եղել մորթին:
-Իստակ շաշ ա՞ էս շանորդին...
Դու պարզ խոսքը չես հասկանո՞ւմ,
Առանց փաստի դատ ե՞ն անում:
Ո´չ վեքսիլն է, ախպեր, ձեռիդ,
Ո´չ վկա է կանգնում քեռիդ,
Սուտ ցուցմունքի համար, գիտե՞ս,
Կփթացնե՛մ բանտերում քեզ:
Դեռ խաբար չի, ա՛յ քեզ ավլած,
Մի նոր դատի գործ կա դրած.
Պահպանելով խոտի դեզը,
Կերել ես դու հալալ կեսը,
Խելքդ տվել ես էն իշին,
Թողել դեզի թոզն ու փոշին,
Բախտդ մենակ էնտեղ բերեց,
Որ ամնիստիա հայտարարվեց:
Արի հիմի ձեռքս պաչի,
Որ չեմ հանում ցցի, խաչի.
Ամնիստիայով ունենք կոնդակ՝
Միա~՜ն, միա՜յն մի շան քոթակ:
-Վա՛յ անօրեն դու փուչ աշխարհ,-
Տնքաց Քուչին խեղճ ու տկար,-
Ո՞ւմ դուռը տամ, ո՞ւմ հարցընեմ,
Խեղճ գլուխս պրծացընեմ...
Կոտրած ձեռքով մի գիր գրեց,
Թե՝ մեղքերս Փիսոն ներեց,
Մեր մեջ, ախպեր, էլ չկա հարց,
Թողեք ապրեմ, թեկուզ՝ սոված:
Քեռի Քուչին, իր շան բախտով,
Ազատվեց մի շնաթակով,
Մրսող քաչալ գլուխն անտեր,
Երկու տեղ էր միայն կապտել:
*
Բայց դե էլի` էդ օրվանից,
Սրտում մրմուռ մնաց դավից,
Որտեղ կատվին պատահում է,
Դատ-դատաստան մոռանում է,
Վեր է թռչում, վրա վազում,
Իրեն մորթին հետ է ուզում:
Իսկ դատավոր Փիսոն հանկարծ,
Հետ է դառնում ու բարկացած՝
-Ի՞նչ շո՜ւն, մորթի՜, ֆլա՜ն, ֆստա՜ն,
Միտդ գցի դու ամնիստիան,
Բախտդ ամեն տեղ չի բերի,
Կփթացնեմ բանտում, քեռի՜,
Թե ջեբումդ քամին վազի,
Գլխիդ՝ գդակն էլ չի սազի:
*
էսպես եղավ գործն ու բանը,
Երբ բոլորվեց շուրջ մեկ դարը:
-Ղոչաղ կենաք, թող մի դար անց,
Խոսքը մնա՝ մեր որդկերանց:
Մենք էլ նստած Աստծու կողքին,
Մտիկ կտանք էս աշխարհքին-
Ո՞վ է տնվոր, ո՞վ է անտուն,
Ո՞նց են ապրում Շունն ու Կատուն:

Դիտվել է՝ 153649

Մեկնաբանություններ